Նարեկ Սարգսյանը նախնական կալանքի տակ է. Պրահայի ոստիկանության խոսնակ
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահայի շրջանային դատարանը։
«Այժմ նա նախնական կալանքի տակ է», – «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պրահայի ոստիկանության խոսնակ Յան Դանիեկը։
Հիշեցնենք, որ 37–ամյա Սարգսյանը ձերբակալվել է նախորդ շաբաթ Պրահայում։ Վերջինս չեխ ոստիկաններին է ներկայացրել Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։
«Չեխական օրենսդրությունն արգելում է ինձ մանրամասներ հաղորդել կոնկրետ անձանց մասին։ Այդուամենայնիվ, կարող եմ հաստատել, որ դեկտեմբերի 6–ին Պրահա 5 թաղամասում գտնվող բնակարաններից մեկում Պրահայի տարաքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցները Հայաստանից եկած 37–ամյա մի տղամարդու են ձերբակալել, որը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ»,– ասել է Դանիեկը։