«Բազմաթիվ այլ մարդիկ կարող են լինել փոխվարչապետ, սակայն ոչ Վանեցյանը»
Դիտել նաև
Ի՞նչ նվեր է ստացել պայծառատես Անի Գրիգորյանը Ավետ Բարսեղյանից և Մգեր Արմենիայից
ՀՀ տարածքում ռեստորանը պարտավոր է ունենալ հայերեն մենյու, բայց պարտավորություն չունի սպասարկման լեզվի մասով
2025 թ.․ բնապահպանները փակել են Մեծամորի ճանապարհը` բողոքի ակցիա են անում ատոմակայանի շահագործման դեմ
Ինչ է պատմել Պեմզաշենի գործով ձերբակալված Վրույր Բարսեղյանն իրավապահներին. մանրամասներ հարցաքննությունից
«4 տարի և ավել շարունակ ինչ հարցեր ասես, որ չեն տալիս լրագրողները, որոշները բարոյականության չափն անցնելով». Լեւոն Քոչարյանը՝ Խաչատուր Սուքիասյանին
Խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հետո մամուլում լայնորեն շրջանառվում է այն տեղեկությունը, որ ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը կարող է նշանակվել ՀՀ փոխվարչապետ:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Լուր առա, թե Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ: Սա բացարձակ անընդունելի բան է, բազմաթիվ այլ մարդիկ կարող են լինել փոխվարչապետ, սակայն ոչ Վանեցյանը, ոչ մեկը ԱԱԾ, ոստիկանական, ՀՔԾ եւ այլ իրավապահ համակարգերից չեն կարող լինել նոր Հայաստանի փոխվարչապետ: Տեխնիկապես թեպետ կարող են, սակայն երկրի կառավարմանը բացարձակ նոր բովանդակություն է պետք եւ ոչ թե հայացք դեպի ետ: Սա կարծում եմ էական բացասական շրջադարձ է լինելու դեպի ետ»: