Փարիզում սկսել են բարիկադներ կառուցել ու պահանջել Մակրոնի հրաժարականը (տեսանյութ)
Փարիզում ցուցարարները սկսել են բարիկադներ կառուցել։
Ֆրանսիական մայրաքաղաքում եւ այլ քաղաքներում շարունակվում են «Դեղին ժիլետներ» շարժման բողոքի հակակառավարական ցույցերը, որոնք ուղղված են վառելիքի թանկացման դեմ։
Ոստիկանների ու ցուցարարների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Գործի են անցել նաև ջրցան մեքենաները: Հաղորդվում է մոտ երեք տասնյակ տուժածների մասին:
Կալանավորվել է 700 մարդ։ Ցուցարարները պահանջում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը:
Մակրոնը երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին դեռ պահպանում է լռությունը։