Ես սգում եմ իմ թանկագին հայ ժողովրդի հետ. Սոսո Պավլիաշվիլի
Հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին ֆեյսբուքի իր էջում էջում տեսաուղերձ է տեղադրել` իր աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ողբերգական երկրաշարժի հետ կապված:
«Ես սգում եմ իմ թանկագին հայ ժողովրդի հետ Սպիտակում սարսափելի իրադարձության 30-ամյա տարելիցի կապակցությամբ: Հիշում եմ ինչպես երեկ, անգամ Թբիլիսին էր ցնցվում: Ես հպարտությկամբ կարող եմ ասել, որ իմ հայրը՝ Ռամիլ Իոսիֆովիչը, մասնագիտությամբ ճարտարապետ, միանգամից վրացի գործընկերների հետ մեկնեց այդ զարհուրելի ողբերգության վայր` երկու շաբաթ մնալով այնտեղ: Երկնային թագավորություն բոլորին և մեծ խոնարհում բոլոր նրանց, ովքեր ապրել են այդ աղետը», - նշել է Սոսո Պավլիաշվիլին: