ՕՊԷՔ-ում բանակցությունները փակուղի են մտել նավթի հանույթը նվազեցնելուց Իրանի հրաժարվելու պատճառով
ՕՊԷՔ-ի մասնակից երկրների՝ դեկտեմբերի 7-ին Վիեննայում ընթացող բանակցությունները փակուղի են մտել: Այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով նիստի մասնակիցներին: Նրանցից մեկի խոսքով՝ Իրանը հրաժարվել Է նույնիսկ զուտ խորհրդանշական կերպով կրճատել նավթի արդյունահանումը հանուն ՕՊԷՔ+-ի գործարքի պահպանման:
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել Էր, որ Ռուսաստանը եւ ՕՊԷՔ-ն առաջարկել են Իրանին զուտ խորհրդանշական կերպով կրճատել նավթի արտադրությունը՝ նավթի արդյունահանման սահմանափակման շուրջ 24 երկրների կողմից ՕՊԷՔ+-ի ընդհանուր գործարքը պահպանելու համար:
«Իրանը պետք Է ազատվի նավթի արդյունահաման ծավալի սահմանափակման բոլոր պարտավորություններից, քանի դեռ գործում են ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները»,- ՕՊԷՔ-ի նիստի նախօրյակին հայտարարել Է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: