Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Գյումրի, ես քեզ գիտեմ ու սիրում եմ. բաց նամակ Գյումրիին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել բաց նամակով, որի հասցեատերը Գյումրին է:

«Գյումրի, ես քեզ գիտեմ ու սիրում եմ.

Սիրելի՛ Գյումրի,

Երբ դու կարդաս այս խոսքերը, հազարավոր մարդիկ՝ հեռվում և մոտիկ, հարազատ ու անծանոթ, հարգանքի տուրք մատուցելիս կլինեն քեզ պատահած մեծ աղետի՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ես կլինեմ նրանց շարքում՝ վերհիշելով այն սարսափելի օրը, երբ ժամանակը կանգ առավ ճիշտ 11:41-ին՝ ընդմիշտ փոխելով քո ճակատագիրը:

Այսօր կատարվածից անցել է 30 տարի, և անհնար է նայել հետ՝ առանց հայացքը դեպի ապագա ուղղելու: Այլ կերպ լինել չի կարող: Դու քո երկրին ու աշխարհին առաջարկելու շատ բան ունես: Ապագա սերունդների հետ հին աշխարհի շատ պատմություններ ունես կիսելու: Չափազանց շատ հպարտություն և լավատեսություն, որը կառաջնորդի դեպի նորացված, վերականգնված ու հզորացած ապագա: Ես այս ամենից տեղյակ եմ ոչ թե մյուսների պատմությունների, այլ սեփական փորձառության միջոցով, որն ունեցել եմ քեզ հետ իմ կյանքի ընթացքում:

1960 թվականին ես երեխա էի, երբ հայրս, ով երիտասարդ ու տաղանդավոր ճարտարապետ էր, ինձ ներկայացրեց քեզ: Մենք բացահայտեցինք Արփաչայը և անմիջապես քո սահմանից այն կողմ գտնվող հայոց հնագույն մայրաքաղաքի՝ Անիի ավերակները: Իմ հայրը հիանում էր քեզ բնորոշ ճարտարապետությամբ՝ սև և կարմրավուն տուֆից կառուցված կամարակապ շինություններից մինչև բակեր, եկեղեցիներ, խորհրդային շրջանից լավ ու վատ շինություններ:

Նա ուզում էր, որ ես ճանաչեմ քեզ, Գյումրի՛, քանի որ նրա նախնիները կապված էին քեզ հետ: Նրանք սերում են Էրզրումի շրջանից, Ձիթող գյուղից: Նրանք այն նույն մարդիկ են, ովքեր վերաբնակեցրին քո հողերը 19-րդ դարում՝ փախչելով պատմական հայկական հողերի վրա օսմանյան ղեկավարների հետապնդումներից:

Նա ինձ տարավ քո ազգագրական թանգարան՝ Ձիթողցոնց տուն (ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան), որտեղ ներկայացվում են այն մարդկանց կյանքն ու ապրած ժամանակները, որոնցից սերում են քո բնակիչներից շատերը: Նրանք խոսում են մեր ընտանիքի նախնիների լեզվով, որն արմատներ ունի դասական արևմտահայերենում: Սա, իհարկե, վերաբերում է այն մեծ թվով գրողներին ու պոետներին, որոնց ծնել ես դու, ինչպես՝ Ավետիք Իսահակյանը և Հովհաննես Շիրազը: Դու նաև տունն ես մեծ քանդակագործ Սերգեյ Մերկուրովի և փիլիսոփա ու կոմպոզիտոր Գեորգի Գյուրջիևի: Անգամ քո ավանդական հագուստն ու ժողովրդական պարերը տանում են Էրզրումից եկող քո ճանապարհով ՝ դառնալով անցյալն ու ապագան կապող յուրօրինակ մի կամուրջ:

Իմ հայրը նաև ինձ բացատրեց, որ դու վարպետների քաղաք ես, նա քեզ հենց այդպես էր անվանում: Մինչ օրս դու հպարտանում ես լավագույն արհեստավոր վարպետներով, ովքեր աշխատում են մետաղների, փայտի ու քարի հետ: Այս «ուստաները» (հպարտ վարպետները) դեռ կրում են իրենց լավագույն օրերի հանդերձանքը և շարունակում են այն ավանդական տեխնիկան ու միջոցները՝ բացառիկ որակ հաղորդելով քո ապրանքներին, որոնց նմանն անհնար է գտնել թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս:

Այդ ժամանակ ինչպե՞ս կարող էի իմանալ, որ 28 տարի անց իմ հոր Գյումրին նման աղետի առաջ կկանգնի: Դա խորը ցնցում էր, որը իմ հայրը չապրեց, քանի որ հեռացավ կյանքից ընդամենը չորս տարի անց այն էքսկուրսիայից, որն իմ սիրտը բացեց քո առջև:

Անմիջապես երկրաշարժից հետո համալսարանի իմ շատ գործընկերներ, մասնավորապես ուսանողները, շտապեցին օգնել քեզ: Մենք վստահ չէինք, որ կառավարությունը կարող է բավարար քայլեր ձեռնարկել՝ հաշվի առնելով աղետի մասշտաբները: Բառեր չկան նկարագրելու, թե ինչ տեսանք: Սակայն բոլոր ավերածություններից ու արցունքներից անդին՝ Գյումրիի գեղեցկությունը, որը ես տեսել էի հորս աչքերում, ինչ-որ կերպ շարունակեց մնալ իմ մտքում:

Ութ տարի անց ես վերադարձա քեզ մոտ՝ այս անգամ արդեն որպես քո վարչապետ: Քո վնասվածքի մնացորդները դեռ պահպանվում էին քո շուրջ: Ուստի սպասում էի, որ դու ինձ դառնությամբ կդիմավորես, քանի որ մեր կառավարությունը պատերազմի դժվարությունների ու անկախության վաղ շրջանի ցավերի պատճառով քեզ այն ուշադրությունը չէր դարձնում, որին արժանի էիր: Սակայն, ի զարմանս ինձ, դու ինձ դիմավորեցիր ջերմությամբ և երախտագիտությամբ:

Վերապրածներից շատերն ինձ հրավիրեցին իրենց տնակներ այնպիսի մեծահոգությամբ և հյուրընկալությամբ, որը ես երբեք չեմ կարողանա մոռանալ: Նրանց կողմից արված հյուրասիրությունը, նրանց երգերն ու արտասանած բանաստեղծությունները, ի հեճուկս սուղ ու խեղճ պայմանների, վառ վկայությունն էին գյումրեցու հայտնի մեծահոգության, որը ես երբեք մոռանալ չեմ կարող:

Այսօր ես Հայաստանի նախագահն եմ, սակայն քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ և առաջ որպես հայ, որպես մարդ, ով լավ գիտի, թե ինչ է Գյումրին, ով է գյումրեցին: Այո, ինձ բախտ է վիճակվել այցելել աշխարհի շատ հին ու նոր քաղաքներ, որոնք բոլորն էլ ունեն իրենց հմայքն ու գրավչությունը: Սակայն քո բացառիկ բնավորությունն ու ոգու մաքրությունն են, որ էլի ու էլի կանչում են ինձ քեզ մոտ:

Սա է պատճառը, որ ես քեզ այցելող ցանկացած օտարերկրացու, ինչպես նաև մեր Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին ասում եմ՝ ինչպե՞ս կարող են չսիրահարվել քեզ այնպես, ինչպես ես սիրահարվեցի:

Ես ուզում եմ, որ նրանք վայելեն քո համերն ու բույրերը, քեզ հատկանշական ավանդույթներն ու համեղ խոհանոցը, ինչպես նաև ճանաչեն քո ժողովրդի խելքն ու իմաստնությունը: Ես կառաջարկեմ առավոտյան այցելել քո եկեղեցիներից մեկը՝ ինչպես հաճախ ես եմ անում, գնալ շուկա: Ես հաճախ կանգ եմ առնում սրճարանում՝ մի բաժակ սուրճի շուրջ ծանոթ-բարեկամների հետ «խոսք ու խորաթա» անելու, կշռելու աշխարհի չարն ու բարին: Թե հաջողվում է՝ միանում եմ նրանց Արփաչայի ափերին՝ մի վայր, որն իր մեջ շարունակում է պահել երիտասարդ տղայի ու նրա հոր հիշողությունները՝ կապված իրենց նախնիների անցյալի հետ:

Ես նաև փորձում եմ այցելել քո հին աշխարհի արհեստավորներին՝ դարբիններին, փայտագործներին ու կավագործներին: Լինում եմ հին պանդոկներում, որտեղ տարածվում են Գյումրիի լեզուն ու խոսքը, որտեղ խոսվում են յուրօրինակ բարբառով, որն արտացոլում է քո ավանդույթներն ու քաղաքի հպարտությունը:

Կարո՞ղ ես գուշակել, թե ինչու է ինձ համար ցավի ու ամոթի աղբյուր այն, որ տարեկան 30 հազարից էլ քիչ զբոսաշրջիկ է այցելում քեզ: Այդ թիվը պետք է տասն անգամ ավելի լինի: Ես հավատում եմ, որ դա բոլորի պարտականությունն է այստեղ՝ Հայաստանում և Սփյուռքում՝ անել հնարավոր ամեն բան՝ վերադարձնելու քեզ քո բազմամյա շքեղությունը:

Իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր կհարցնեն, թե ինչպես ես դու տեղավորելու 300 հազար զբոսաշրջիկների առանց նախ և առաջ գումար ծախսելու ավելի շատ ռեստորաններ, սրճարաններ ու հյուրանոցներ բացելու վրա: Սրան ես կպատասխանեմ՝ որպես սկիզբ առաջարկելով մեկօրյա այցերը: Միայն սա կխրախուսի ներդրողներին կառուցել, վերանորոգել և վերականգնել քո պատմական թաղամասը: Ինչպես տեսնում ես, հին աշխարհի քո էությունը քո առավելությունն է Երևանի ու մյուս քաղաքների նկատմամբ:

Ի վերջո, մեր օրերի Երևանը արդիականացման արդյունքում կորցրել է իր պատմության և ժառանգության մեծ մասը: Երևանի հին հատվածն ամբողջությամբ վերացել է, ուստի մենք մեր հայացքը դարձնում ենք դեպի քեզ, Գյումրի՛, բավարարելու մեր ժառանգությունը հասկանալու ու գնահատելու ձգտումը: Քո շատ կառույցներ հին են, սակայն դրանք պատմամշակութային կառույցներ են, դրանցից յուրաքանչյուրը շատ արժեքավոր է, ունի իր յուրահատուկ ատրիբուտները: Ես, օրինակ, մտադիր եմ մասնակցություն ունենալ որևէ կառույցի վերականգնման գործում: Եվ ես խրախուսում եմ միջոցներ ու հնարավորություն ունեցող անձանց միանալ ինձ:

Այս օրերին Երևանից ցանկացածը կարող է հյուսիս-հարավ մայրուղիով հասնել քեզ 45 րոպեից էլ քիչ ժամանակում ընթացքում: Ուստի ես հարցնում եմ ինքս ինձ՝ ինչո՞ւ մենք չենք կարող մեր երեխաներին ու ընտանիքին մեկ օրով կամ հանգստյան օրերին էքսկուրսիայի տանել Գյումրի՝ այն դեպքում, երբ Հայաստանից ավելի քան 1 մլն զբոսաշրջիկ տարեկան այցելում է Վրաստանի Հանրապետություն: Հաշվի առեք, որ 500 ԱՄՆ դոլար արժողությամբ հանգիստը Վրաստանում, բազմապատկած 1 միլիոն մարդկանցով, Վրաստանի զբոսաշրջության մեջ ապահովում է 500 մլն ԱՄՆ դոլար: Նման մեծ ռեսուրսները կարող են ռեկորդային ժամանակում վերականգնել քո վեհությունը:

Հավատացած եմ, որ մեր հայրենակիցները ոչ միայն մեծ բավականություն կստանան՝ բացահայտելով քո մշակութային գրավչությունները, այլև ներքին բավարարություն կզգան՝ նպաստելով քո վերածննդին, ավելի վառ դարձնելով քո գույները, վերականգնելով քո էներգիան և փոխելով քո տրամադրությունը:

Քո մեջքին այսօր ծանր բեռ կա, քո ճակատին 30 տարվա կնճիռ կա: Սակայն որքան էլ պարադոքսալ թվա, ավերումը միշտ էլ նորի սկիզբն է: Ամեն անգամ, երբ վերադառնում եմ քեզ մոտ, ես նոր բան եմ տեսնում քո երիտասարդների դեմքին, քո նորից շարված փողոցներում, քո նոր խանութներում ու սրճարաններում, վերականգնված ուղենշային կառույցներում, հին թատրոններում, թանգարաններում ու սրճարաններում:

Դեպի վերականգնում տանող քո ուղևորությունն ամեն անցնող տարով ավելի է կարճանում: Եվ ես մտադիր եմ հեռավորության վրա լինել քեզ հետ:

Սիրով՝ Արմեն Սարգսյան»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>