«Վարպետն ու Մարգարիտան» նոր էկրանավորում կունենա
2019 թվականին կմեկնարկեն Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպի հերթական էկրանավորման նկարահանումները:
Այս մասին TACC-ին հայտնել է ֆիլմի ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևը:
«Իրականում՝ աշխատանքներն արդեն տարվում են, նախապատրաստական շրջանն ավարտված է», - ընդգծել է ռեժիսորը՝ հավելելով, որ նկարահանումները նախատեսվում է սկսել 2019 թվականի գարնանը: Ենթադրվում է, որ ֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի 2021 թվականին:
Ռեսիսորը դերասանական կազմի մասին հստակ ոչինչ չի ասել: Հայտնի է, որ ֆիլմի պրոդյուսերները կլինեն Կոնստանտին Էրնստը, Իգոր Տոլստունովը, Լեոնարդ Բլավատնիկը և Ռուբեն Դիշդիշյանը: