Ադրբեջանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը Ռուսաստանին՝ «Լազարևյան ակումբի» ժամանակ ռուսաստանցի ներկայացուցիչների ելույթների վերաբերյալ
Պաշտոնական Բաքուն իր կոշտ արձագանք է ուղղել ՌԴ ԱԳՆ-ին Երևանում «Լազարևյան ակումբի» անդրանիկ նիստին ռուսաստանցի պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարությունների հետ կապված, որոնք իբր խոչնդոտում են ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Այս մասին հաղորդվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, հաղորդագրության մեջ շեշտվում է Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի անունը: Ինչպես նաև շեշտվում են նիստից հրավիրված Արցախի ներկայացուցիչները:
««Անօրինական ռեժիմի» ներկայացուիչների հրավերը, ինչպես նաև նիստի շրջանակներում Զատուլինի, Կազիմիրովի և Եվսեևի հնչեցրած ատահայտութունները, ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ, նպատակ են հետապնդում վնաս հասցնել Բաքվի և Մոսկվայի միջև առկա բարձր մակարդակի վրա գտնվող համագործակցությանը», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հետաքրքիր էր նաև, որ «Լազարևյան ակումբի» աշխատանքները փաստացի բոյկոտվեցին նաև Հայաստանի իշխանության կողմից, և մասնավորապես ոչ Փաշինյանը, ոչ իր վարչակազմի մյուս անդամները հարկ չհամարեցին մասնակցելու Զատուլինի կողմից գլխավորած ակումբի աշխատանքներին: Ավելին, ակումբի աշխատանքների վերջում Զատուլինն ընդունելության արժանացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից, սակայն համառորեն անտեսվեց վարչապետի կողմից:
Zham.am