Սլովակիան երկրից ռուս դիվանագետի է արտաքսել
Դիտել նաև
Ադրբեջանն այս իշխանությանը մի տարածք կտա ու կասի՝ձեր իշխանությունն այդ տարածքում պահեք. Ռուստամյան
Նախիջևանից զենք է գնում Ուկրաինա. ահա թե ինչին կարող են խանգարել ռուս սահմանապահները (տեսանյութ)
Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր
Ռուս սահմանապահները հեռացվելու են Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից
Ո՞ւմ են խանգարում ռուս սահմանապահները Հայաստանում (տեսանյութ)
Սլովակիան երկրից ռուս դիվանագետի է արտաքսել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է երկրի վարչապետ Պետեր Պելեգրինին:
Ռուս դիվանագետը կասկածվում է լրտեսական գործունեությանը ներգրավված լինելու համար:
«Ռազմական հետախուզությունից ստացած տեղեկության հիման վրա 2018 թվականի նոյեմբերի 22-ին արտաքսվել է Սլովակիայում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի աշխատակազմից դիվանագետ: Նա հայտարարվել է «անցանկալի անձ», քանի որ զբաղվել է Սլովակիայի ու ՆԱՏՕ-ի դեմ հետախուզական գործունեությամբ»,- ասել է վարչապետը:
Ռուս դիվանագետը լքել է Սլովակիայի տարածքն «անցանկալի անձ» հայտարարվելուց հետո 48 ժամվա ընթացքում: