Դիզայները հրապարակել է Հովհաննես Ազոյանի՝ զգեստով լուսանկարը
Ռուսաստանում հայտնի դիզայներ Ալեքսանդր Արուտյունովը Instagram-ի իր էջում հրապարակել է հայազգի հումորիստ Հովհաննես Ազոյանի լուսանկարը, ով կրում է դիզայների կողմից ստեղծված զգեստը։
Հովհաննես Ազոյանը կարճ զգեստ է կրում, որը զարդարված է ժապավենակապերով։
«Նույնիսկ մեծատառով տղամարդիկ չեն կարողանում չկրել իմ զգեստները»,- լուսանկարը մակագրել է Արուտյունովը։
Ամենայն հավանականությամբ, լուսանկարն արվել է «Comedy women»-ի նկարահանման ընթացքում, որին մասնակցել է Ազոյանը։