Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Փաշինյանը Պուտինի օգնականին սուտասա՞ն է համարում ( Տեսանյութ)

Այն ինչ կատարվեց երեկ, կարելի է գնահատել որպես փոքրիկ դիվանագիտական սկանդալ:

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին պետք է տեղի ունենար ՀԱՊԿ-ի գագաթաժողովը, որտեղ պիտի որոշվեր այդ կառույցի գլխավոր քարտուղարի հարցը:

Հետո խոսակցություն եղավ, որ այդ գագաթաժողովում Հայաստանը կներկայացնի ոչ թե Փաշինյանը, այլ նրա տեղակալ Արարատ Միրզոյանը: Հետո դա էլ հերքվեց և հայտարարվեց, որ Սանկտ- Պետերբուրգ կգնա Փաշինյանը:

Որից հետո, դեկտեմբերի 2 –ին, նախընտրական հանդիպումներից մեկի ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ Պուտինի հետ զրույցի ընթացքում որոշում են կայացրել հետաձգել այդ գագաթաժողովը, որպեսզի գլխավոր քարտուղարի հարցը լուծվի աշխատանքային հանգիստ պայմաններում: Նպատակը սկանդալից խուսափելն էր, քանզի չէր բացառվում, որ Լուկաշենկոն ու Նազարբաևը կարող էին կոշտ քայլերի դիմել:

Հասկանալի է, որ դա շահավետ չէր լինի ոչ Փաշինյանին, ոչ էլ՝ Պուտինին:

Որից հետո, բրիֆինգներից մեկի ժամանակ, Պուտինի օգնական Ուշակովը հայտարարեց, որ ՀԱՊԿ- ի գագաթաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով:

Եվ ահա, Փաշինյանի օգնականը նպատակահարմար գտավ հակադարձել այս անգամ Պուտինի օգնականին, նշելով, որ այդ գագաթաժողովը չի հետաձգվել Հայաստանի խնդրանքով, և կրկնել է Փաշինյանի խոսքերը:

Այստեղ նույնիսկ կարևոր չէ, թե ով է սուտ խոսում, այլ այն, որ Փաշինյանի օգնականը նպատակահարմար է գտել փաստացի հերքել Պուտինի օգնականին:

Անշուշտ, Պուտինը վերի արտի ցորենը չէ, որ պիտի քննադատության համար տաբու լինի: Խնդիրը կայանում է նրանում, որ ՀԱՊԿ- ի շրջանակներում դիվանագիտական սկանդալից խուսափելու համար Պուտինն ունի ավելի շատ գործիքակազմ, քան՝ Փաշինյանը: Եվ քանի որ այդ սկանդալը առաջին հերթին շահավետ չէ ոչ Երևանին, ոչ էլ՝ Մոսկվային, ուրեմն այդ խնդրի լուծման ճանապարհին անիմաստ կսմթելը Մոսկվային, մեղմ ասած, կոնտրպրոդուկտիվ է, մանավանդ, որ այս ողջ «ճաշը» եփվել է անձամբ Փաշինյանի պատճառով:

Եվ այստեղ է, որ հարց է առաջանում, ի՞նչ նպատակ է հետապնդվում նման գործելաոճով հանդես գալը: 

Այստեղ գործում է միայն անփորձության գործո՞նը, թե այլ ավելի հեռահար խնդիրներ են դրվում, որի մասին դեռ անտեղյակ է հայ հասարակությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>