ՀԱՊԿ գագաթնաժողովը չեղարկվել է՝ հաշվի առնելով Հայաստանի խնդրանքը. Ուշակով
Դիտել նաև
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով․ ՌԴ ԱԳՆ
ՀՀ-ն ցուցադրաբար չի վճարում ՀԱՊԿ-ին իր անդամավճարները. Կոնստանտին Զատուլին
Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Երևանը դադար է տվել մասնակցությանը. ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին. Թասմաղամբետով
Հայաստանը չի պատրաստվում վճարել ՀԱՊԿ անդամավճարը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների առաջնորդների՝ դեկտեմբերի 6-ին նախանշված գագաթնաժողովը չեղարկվել է՝ հաշվի առնելով ընտրություններին պատրաստվող Հայաստանի համապատասխան խնդրանքը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում:
«Հաշվի առնելով, մասնավորապես, հայկական կողմի խնդրանքը, որը, վկայակոչելով նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի դեկտեմբերի 9-ի ընտրություններով, որոշեցինք դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գագաթնաժողով չանցկացնել»,- նշեց Ուշակովը:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ այդպիսով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը:
Zham.am

