Մինչև 18:30-ը ժամանակ եմ տալիս. Դավիթ Շահնազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Դիտել նաև
«Նիկոլի հրահանգով գործեր կարող քննիչները վաղը նրան մեղադրելու են ամենածանր հանցանքների մեջ»․ Նաիրի Հոխիկյան
Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը
«Ուրախ ավտոբուսի» «պասաժիրները» չեն մասնակցել միջոցառմանը
Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը
Ժամանակն է, որ Փաշինյան Նիկոլն Ավինյան Տիգրանին շնորհի ծովակալի կոչում
ՀՀԿ նախընտրական ցուցակում երկրորդ համարը զբաղեցնող թեկնածու Դավիթ Շահնազարյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանին հրավիրեց բանավեճի:
«Եթե վարչապետը համարում է, որ որևէ բառ իրականությանը չի համապատասխանում, ես նրան հրավիրում եմ այսօր բաց ու հրապարակային բանավեճի։ Նա ժամանակ ունի մինչև 18:30-ը՝ Հ1-ի ուղիղ եթերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Դավիթ Շահնազարյանը:
«Եթե նա այսօր եթերի չեկավ, ուրեմն դրանով իսկ կապացուցի այն, որ այստեղ իմ կողմից հնչեցվածը բացարձակապես ճշմարտությունն է:
Ախր, դուք նույնիսկ գերիների փոխանակման հարցը չեք կարողանում լուծել, մի վախեցեք, որևէ մեկին չենք ասի, որ խորհրդակցել եք»,- ասաց Շահնազարյանը:
Zham.am

