ԱԺ-ն չի հասցնի քննարկել Արամ Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը.
![ԱԺ-ն չի հասցնի քննարկել Արամ Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը.](/timthumb.php?src=/disc/04-12-18/9a19726820f6da6f03bfa003c3ee4898.jpg&w=450)
Դիտել նաև
Արամ Ա կաթողիկոսը Վատիկանից աջակցություն խնդրեց Արցախի և գերիների հարցով
Ինչո՞ւ է Փաշինյանը իր «վեցնոցի» միջոցով շարունակում փչացնել հայ-ռուսական հարաբերությունները
Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը շարունակում կատարել հակառուսական պատվերները՝ կարծես փորձելով սադրել Մոսկվային
Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել
Արամ Սարգսյանի կուսակցի ՍՊԸ-ն «բինգո» է բռնել. 2 տենդեր է շահել
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան կալանավորելու համար, սակայն պարզ է, որ այս խորհրդարանը այլևս չի հասցնի քննարկել գլխավոր դատախազի միջնորդությունը՝ դրան համաձայնություն տալու կամ մերժելու համար:
Դատախազի միջնորդությունը քննարկելու համար պետք է հրավիրվի արտահերթ նիստ, սակայն խորհրդարանի ղեկավարությունը հասկանում է նման նախաձեռնության անհեռանկարայնությունը` քվորում ապահովելու անհնարինությունից ելնելով, և հանդես չի գա արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում