Բաց նամակ լրագրողներին
Բաց նամակ լրագրողներին:
Հարգելի լրագրողներ ջան, քանի որ թեկնածուների ցանկը արդեն կա, կխնդրեի Ձեզ, մի հարց ուղղեք այդ թեկնածուներին, Ինչու եք դուք ուզում դառնալ պատգամավոր, պատասխաններն էլ հրապարակեք, որ ես որպես ՀՀ քաղաքացի կարողանամ կատարել իմ ընտրությունը: Վստահ եմ այդ հարցի պատասխանը շատ բան կասի թեկնածուների մասին: Կարծում եմ դա միայն ինձ չի հետաքրքիր:

