ՀՀԿ-ն Քաղաքացիական պայմանագրի փրկությունն է
Եթե չլիներ ՀՀԿ-ն, ապա քարոզարշավի ժամանակ խոսելու թեմա չէին ունենալու:
- Ում դեմ էին պայքարելու,
- Ում էին ասֆալտին փռելու,
- Ինչպես էին հիմնավորելու իրենց գոյությունը որպես կուսակցություն ու իշխանության հավակնող ուժ:
ՔՊ-ն էլ ՀՀԿ-ի փրկությունն է: Եթե չլիներ ՔՊ-ն, ով էր հիշելու ՀՀԿ-ի գոյության մասին, կամ ումից պետք է մտահոգվեր ընտրողը, որ իրենց ձայն տար:
Հինդուիզմի մեջ մի հավատալիք կա, որ զինվորը թշնամու սրից մահանալուց հետո հաջորդ կյանքում ծնվում է իրեն սպանողի ընտանիքում:
Ըստ այդ հավատալիքի հաջորդ խորհրդարանում ՔՊ-ն ՀՀԿ է դառնալու, իսկ ՀՀԿ-ն` ՔՊ: Դա կարմայական կապ է կոչվում, կամ հայերեն ասած` ճակատագրով միահյուսված:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

