Արմեն Աշոտյանը դատի կտա Արարատ Միրզոյանին
ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը ֆեյբուքի իր էջում գրել է. «Արարատ Միրզոյանը քիչ առաջ Ազատության ուղիղ եթերում մեզ անվանեց հանցագործների բանդա: Ես, որպես 2001 թվականից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար:
Նույնը անելու են նաև մեր կուսակցության բազմաթիվ այլ անդամներ:
Միաժամանակ հրավիրում եմ դիտորդների ուշադրությունը այս աղաղակող միջադեպին»:

