Մանվել Գրիգորյանին պատկանող ավելի քան 40 օբյեկտ սեփականաշնորհվել և օտարվել է կեղծ մրցույթների միջոցով. Փաշինյան (Տեսանյութ)
Հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող ավելի քան 40 օբյեկտ՝ Արմավիրի և Տավուշի մարզերում, սեփականաշնորհվել և օտարվել է կեղծ մրցույթների միջոցով: Այդ մասին Քաջարանի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

