Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացրել
Թուրքիայի Քըրքլարելի նահանգի Փինարհիսար շրջանում տեղի է ունեցել Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի «Eternity-2018» համատեղ զորավարժությունը:
Զորավարժության նպատակն է եղել զարգացնել երեկ երկրների զինված ուժերի միջև համագործակցությունը, բարձրացնել զինվորների մարտունակությունը։ Զորավարժությանը Թուրքիայից մասնակցել է 136, Ադրբեջանից՝ 36, իսկ Վրաստանից՝ 37 զինծառայող։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Աղբյուր` Ermenihaber.am