Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է. ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են Բակո Սահակյանի այցը Մոսկվա
ՌԴ ատգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Մոսկվա, նշելով, որ դա մասնավոր այց էր:
- Այդ այցն այլ կերպ, քան մասնավոր չի կարող դիտարկվել, դրա կարգավիճակն ակնհայտ է, ան չի հակասում ոչ ռուսաստանյան օրենսդրությանը, ոչ առկա միջազգային պայմանավորվածություններին, ոչ էլ Ռուսաստանի միջնորդական առաքելությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ իսկ պատճառով Ադրբեջանի կողմից վերջերս արված հայտարարությունը՝ ուղղված Ռուսաստանին, մեր տեսանկյունից անհիմն են, - ասաց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-26-ը Ացախի նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել հայ գործարարների և բարեգործների հետ: Մինչ այդ Բակո Սահակյանն այցելել էր նաև ԱՄՆ և Ֆրանսիա, որոնք նույնպես, ինչպես Ռուսաստանը, հանդիսանում եմ միջնորդ կողմ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Zham.am