Ասա՝ էշի քուռակ են, էլի. «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը Եղվարդում՝ ուղիղ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Եղվարդում քաղաքացիների հետ քարոզարշավի շրջանակներում հանդիպմանն անդրադարձավ ՀՀԿ-ի կողմից տարվող քարոզարշավին:
«Նրանք սովոր են, որ իրենց վարչապետերը ոչ ուրախ պետք է լինեն, ոչ տխուր, ոչ ջղայնանում են, ոչ ոգևորվում են: Ասա՝ էշի քուռակ են, էլի: Դդում դեմքերը, որ կա, որ ռեակցիա չի փոխում, լուրջ դեմքով՝ իբր իրենք խելոք են, մի առանձնահատկություն ունեն, սովետի ժամանակ մի հատ ապարատ կար, որ կոպեկը գցում էիր, զնգում էին, իրենց պատկերացմամբ՝ վարչապետն այդպիսին պետք է լինի: Հայաստանում այդպիսի վարչապետ չի լինելու, եթե լինի՝ ժողովուրդը վզին տալով քշելու է», - ասաց նա:
***
«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակացույցը:
Ժամը 11.00 – ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ:
Ժամը 12.30 – ք. Չարենցավան, շատրվանների հրապարակ:
Ժամը 14.00 – ք. Եղվարդ, համայնքապետարանի դիմացի հրապարակ:
Ժամը 15.30 – ք. Նոր Հաճն, մշակույթի տան դիմացի հրապարակ:
Ժամը 17.00 - ք. Աբովյան, համայնքապետարանի դիմացի հրապարակ:

