Ոչ ոք իրավունք չունի սահմանափակել քաղաքական տեսակետներ արտահայտելու իրավունքը. Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանին
Դիտել նաև
«Նիկոլի հրահանգով գործեր կարող քննիչները վաղը նրան մեղադրելու են ամենածանր հանցանքների մեջ»․ Նաիրի Հոխիկյան
«Ուրախ ավտոբուսի» «պասաժիրները» չեն մասնակցել միջոցառմանը
Ժամանակն է, որ Փաշինյան Նիկոլն Ավինյան Տիգրանին շնորհի ծովակալի կոչում
Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ
«Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան
«Ոչ ոք իրավունք չունի սահմանափակել քաղաքական տեսակետներ արտահայտելու իրավունքը։ Սա մեր քաղաքական կյանքը լավ տեղ չի տանելու։ Ոչ ոք իրավունք չունի հայության տարբեր հատվածներին, հատկապես, հայկական երկրորդ հանրապետության պաշտոնական ընտրված իշխանություններին արգելել տեսակետներ հայտնել հայաստանյան քաղաքական իրավիճակի մասին։ Սա վտանգավոր է, հղի ներազգային պառակտման հասցնելու վտանգով»,-ի պատասխան yerkirmedia.am-ի թղթակցի հարցի, ասել է ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Ճամբարակում այսօր հնչեցրած այն մտքին, թե Արցախի նախագահ Բակո Սահակյանը պետք է կարգի հրավիրի իր կառավարության անդամներին։

