Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան
4
Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը

«Հայաստանում տեղի ունեցած սրընթաց զարգացումները նպաստել են ատելության խոսքի տարածմանը». ՄԻԵԴ փորձագետ

Ատելության խոսքի դեմ պայքարի առաջարկներ

«Քաղաքական և հասարակական գործիչները պետք է իմանան, որ ուշադրության կենտրոնում հայտնվելով՝ կոշտ քննադատության կարող են արժանանալ, և պետք է հանդուրժող լինեն», – այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին հղված իր առաջարկների փաթեթում նշել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ավագ իրավաբան Վասիլի Լուկաշևիչը:

Հիշեցնենք, Երևանում նոյեմբերի 23-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ու Հայաստանում Եվրամիության պատվիրակության կազմակերպած՝ «Խոսքի ազատությունը. որտե՞ղ են սահմանները» սեմինար-քննարկմանը հրավիրված էր նաև Վասիլի Լուկաշևիչը։ Թեման ատելության խոսքն էր, և ամփոփելով այդ քննարկումները՝ եվրոպացի մասնագետը մշակել է իր առաջարկները։

Ինչպե՞ս Հայաստանում պայքարել ատելության խոսքի դեմ։ Ըստ Վասիլի Լուկաշևիչի՝ ատելության խոսքը մեծ խոչընդոտ է ազատ ու ժողովրդավար պետության զարգացման համար: Միևնույն ժամանակ, ատելության խոսքը պետք է տարբերակել ազատ, էմոցիոնալ, երբեմն սադրիչ արտահայտչաձևերից։ Ազատ խոսքի ու ատելության խոսքի սահմանը բնավ էլ հստակ ու բացարձակ չէ, բայց անհրաժեշտ է հասարակության իրազեկության մակարդակի բարձրացման, քաղաքացիական կրթության եւ մեդիագրագիտության տարածման միջոցով հասնել չափորոշիչների մշակման։ Ըստ փորձագետի՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել երիտասարդության համար իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ ատելության խոսքի պայքարին ներգրավել սոցիալական բանավեճի մասնակիցներին՝ լրագրողներ, բլոգերներ, ակտիվիստներ, «ինտերնետ անձինք»:

Վասիլի Լուկաշևիչի դիտարկումներով՝ վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական եւ սոցիալական արագընթաց փոփոխություններն ու զարգացումները նպաստել են ատելության խոսքի տարածմանը։ Հետևաբար՝ մասնագետը խորհուրդ է տալիս հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ակտիվիստներին, քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաեւ իշխանություններին ծանոթանալ ազատ խոսքի եվրոպական չափանիշներին եւ ատելության խոսքի դեմ պայքարի մոտեցումներին։ Նա հղում է կատարում Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի հանձնարարականներին (այստեղ և այստեղ), խրախուսելի է համարում դրանց տարածումը իշխանությունների ու հասարակության շրջանում, ինչպես նաև՝ ատելության խոսքին հակազդելու նպատակով 2016 թ. ստեղծված վարքականոնի փորձը, որը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից եւ ընդունելի է սոցիալական հարթակներում (Facebook, Twitter, YouTube, Microsoft եւ Instagram)։

«…Լրատվամիջոցները պետք է ստեղծեն ատելության խոսքի դեմ պայքարի չափանիշներ, ընդհանուր վարքականոն եւ անհատական ռազմավարություն՝ ատելությամբ լի բովանդակության դեմ պայքարի համար: Անհրաժեշտ է գնալ ինքնակարգավորման՝ հանուն ժողովրդավարական արժեքների»,- նշում է ՄԻԵԴ փորձագետը։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>