«Արցախ» գրությամբ պաստառը բարկացրել է Իրանի ազերիներին (տեսանյութ)
Նոյեմբերի 25-ին Իրանի ֆուտբոլի բարձրագույն առաջնության շրջանակներում Թեհրանում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումներից մեկի ժամանակ գրանցվել է միջադեպ, որը մեծապես անհանգստացրել է տեղի ազերիներին, ինչպես նաև թուրքական լրատվամիջոցներին։
Պերսեպոլիս-Թրաքթյորսազի ֆուտբոլային ակումբների միջև տեղի ունեցած խաղի ժամանակ, մի խումբ երկրպագուներ իրենց ձեռքում պաստառ են պահել, որի վրա պարսկերեն գրված է եղել «Արցախ»։ Դա բարկացրել է Իրանի խորհրդարանի թյուրքախոս պատգամավորներին։ Դժգոհության ալիք է բարձրացել նաև Իրանի Ատրպատական նահանգում։ Հայտնի է, որ պաստառը պահել էին Պերսեպոլիսի երկրպագուները։
Ազերի պատգամավորները քննադատել են տեղի ունեցածը և մի շարք մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ։ Առաջնորդվելով թուրք-ադրբեջանական անհիմն պնդումներով՝ նրանք հայկական կողմին մեղադրել են «օկուպացիայի» մեջ։
Աղբյուր՝ Ermenihaber.am