Գ. Նազարյան. «Ռեյտինգային ընտրակարգից պետք է ազատվել»
«Համախմբում» կուսակցությունը կոչ է անում ընտրողներին չքվեարկել ռեյտինգային թեկնածուների օգտին:
Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանը հայտարարել է, որ ռեյտինգային ընտրակարգը հնարավորություն է ընձեռում թաղային հեղինակություններին ու օլիգարխիայի ներկայացուցիչներին դարձյալ հայտնվելու խորհրդարանում: Ընտրվելու դեպքում «Համախմբում»-ը մտադիր է ԱԺ-ին առաջարկել ընտրական օրենսգրքից հանել ռեյտինգային ընտրակարգը:
Ձայնագրությունը լսել այստեղ: