Երևանում կանցկացվի վոլեյբոլի միջազգայի մրցաշար
Հայաստանում կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի Արևելյան գոտու երկրների մինչև 15 տարեկան վոլեյբոլիստների առաջնության ընտրական մրցաշարը:
Դեկտեմբերի 13-ին Երևանում կկայանա Եվրոպայի Արևելյան գոտու երկրների մինչև 15 տարեկան վոլեյբոլիստների առաջնության ընտրական մրցաշարը:
Կմասնակցեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի, Լեհաստանի և Հայաստանի տղաների հավաքականները: Թիմերը բաժանված են երկու ենթախմբի: Հայաստանը ընդգրկված են առաջին ենթախմբում և կմրցեն Ռուսաստանի, Բելառուսի, Լատվիայի, Լիտվայի թիմերի հետ:
Հաջողակները եզրափակիչի ուղեգիր կստանան և եկող մրցաշրջանում, 12 թիմերի հետ, կվիճարկեն արդեն մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության մեդալները: