Ոստիկանները կանգնեցրել են կասկածելի վնասվածքներով մեքենա, որում զենք է հայտնաբերվել
Դիտել նաև
Քարերի ու խողովակների արանքում վիրավոր տղա է հայտնաբերվել
«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ
Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն ինչպե՞ս կարող է ազդել Հայատանի վրա
ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու և կիրառելու լիազորություն կստանան
Հայաստանում անցկացվել է Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի դաշտային վարժանք
Այսօր, նոյեմբերի 28-ին ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով կանգնեցվել է Մարտունի քաղաքի ուղղությամբ ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել կասկածելի վնասվածքներ։
Մեքենայում գտնվողներից մեկը դիմել է փախուստի, մյուսը տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին։
Հայտնաբերվել և առգրավվել է ատրճանակ, նախնական տվյալներով, «Վալտեր» տեսակի՝ լիցքավորված երեք փամփուշտով, որոնցից մեկը՝ փամփշտանոցում, երկուսը՝ փամփշտատուփում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ փախուստի դիմած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Մանրամասներին ոստիկանությունը կանդրադառնա ավելի ուշ։

