ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուն հանկարծամահ է եղել
ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածու Սուսաննա Գևորգյանը մահացել է:
Այս մասին հայտնել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Ըստ նրա, Սուսաննա Գևորգյանը, ով ՀՀԿ ցուցակի 57-րդ համարն էր և առաջադրված էր Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում, հանկարծամահ է եղել:

