«ՀՀԿ-ն կարող է լինել բոքսի տանձիկ գործող իշխանության համար». Էդմոն Մարուքյան
Դիտել նաև
ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է
Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը
Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը
Աբովյան փողոցում ասֆալտապատման աշխատանքներից հետո նոր «ատրակցիոն» է բացվել
Անսպասելի անձրևը լվաց-տարավ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ճանապարհները (տեսանյութ)
Եթե ՀՀԿ-ն հայտնվի խորհրդարանում, ապա կարող է էնտեղ ծառայել բոքսի տանձիկ` գործող իշխանության համար: Այս մասին այսօր Էջմիածնում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրւյցում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:
«Հանրապետականնները միշտ սովոր են եղել գրպանային ընդդիմություններ ունենալուն, իրենք իրենց արշինով են չափում քաղաքական ուժերին: Նրանք չենք հասկացել, որ սա նոր Հայաստանն է և նոր Հայաստանում նոր ուժերը պետք է լինեն խորհրդարանում և չի կարող լինել որևէ գրպանային ուժ: Եթե իրենք հայտնվեն խորհրդարանում, ապա իրենք կարող են էնտեղ ծառայել բոքսի տանձիկ` գործող իշխանության համար»,- հայտարարել է Էդմոն Մարուքյանը:
Zham.am

