Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Գաղտնալսման պատվիրատուների մոտավոր շրջանակները կան, սակայն չկան փաստական ապացույցներ. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վերահաստատում է, որ իր և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու շրջանակները Հայաստանից են: Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը, սակայն, հրաժարվեց անուններ տալ: «Այս պահին ես չեմ կարող հստակ անուններ տալ, շրջանակը բացահայտել: Առանց ասելու էլ բոլորին էլ պարզ է, թե շրջանակը որտեղից է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը վերահաստատեց, որ շրջանակները Հայաստանից են, սակայն հրաժարվեց պատասխանել հարցին՝ խոսքը նախկին իշխանության մասի՞ն է: «Շատ չգնանք առաջ, եկեք ես ուղղակի մի բան ասեմ, որպեսզի այս թեման սպառվի: Ազգային անվտանգության ծառայությունը իրականացնում է օպերատիվ աշխատանք: Օպերատիվ աշխատանք իրականացնելու ժամանակ ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցում են տարբեր անձինք, որոնց աշխատանքը չի երևում, բայց հավատացեք՝ նրանց աշխատանքն անգնահատելի է: Այդ մարդկանցից օպերատիվ եղանակով ստացվում է տեղեկատվություն: Տեղեկատվությունը ստացվում է, բայց, ցավոք սրտի, չի լինում փաստագրել այդ տեղեկատվությունը, այսինքն՝ ունենալ հստակ տվյալներ, որոնք կարող ես տրամադրել քննչական մարմնին»,-ասաց նա:

ՀՀ ԱԱԾ տնօրենը հավելեց՝ մարդիկ, ովքեր արել են այդ գործը, ի սկզբանե իմացել են, որ ԱԱԾ-ն և ողջ իրավական համակարգը ջանք և եռանդ չի խնայելու այդ գործը բացահայտելու համար: «Իրենք շատ լավ են պատրաստված եղել և, ցավոք, հետքեր չեն թողել, որով կարողանանք մեղադրանքներ առաջադրել»,-ընդգծեց Վանեցյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ մի օր գտնեն այդ մարդկանց և պատժեն, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Գիտեք, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, ժամանակը ցույց կտա: Այս պահին չգիտեմ կկարողանա՞նք փաստագրել և քրեական պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց, ուղղակի մի բան ասեմ. անկեղծ՝ ուղղակի, երևի, ոչ մեկիս մտքով չի անցել, որ կարող են նման քայլի դիմել և գաղտնալսել երկրի ազգային անվտանգության ծառայության տնօրենին և հատուկ քննչական ծառայության պետին, իսկ այդ խոսակցությունները կդարձնեն հրապարակային»,-ասաց նա:

Արթուր Վանեցյանը մանրամասնեց, որ իր և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը համացանցում տեղադրված է եղել սեպտեմբերի 6-ից, սակայն հանրության լայն շերտերի համար հասանելի է դարձել սեպտեմբերի 11-ին: «Դրա պատճառն այն է, որ տեղեկատվությունը տարածելու և հետքեր չթողնելու համար նրանք պետք է գործեին շատ զգույշ, որովհետև, եթե մենք կարողանայինք ֆիքսել սկզբնաղբյուրը, հասկանալի է, որ կկարողանայինք կծիկը քանդել»:

ՀՀ ԱԱԾ տնօրենը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ կան մոտավոր շրջանակները, թե ովքեր են գաղտնալսման պատվիրատուները, սակայն չկան փաստական ապացույցներ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>