«Մենք գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ». Արթուր Դավթյան
Վերաքննիչ դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի հետաձգված քննությունը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է.
«Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, որոնք վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ, դա գիտի միայն դատարանը»: