Մանվել Գրիգորյանի ունեցվածքի կեսը կվերադարձվի համայնքին. ՀՔԾ պետ
Դիտել նաև
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
Վալոդյա Գրիգորյանի հայրիկին Ներքին գործերի նախարարություն են հրավիրել
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել
Վալոդյա Գրիգորյանին սպանելու փորձեր էլի են եղել
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը կառույցի հիմնադրման օրվան նվիրված միջոցառման ժամանակ անդրադարձավ գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործի քննությանը:
Նա նշեց, որ այս գործով կատարվել է ավելի քան 200 հարցաքննություն և 72 խուզարկություն:
Անդրադառնալով Մանվել Գիրգորյանի առանձնատնից առգրավված շուրջ 200 սեփականության վկայականներին՝ Սասուն Խաչատրյանը նշել է, որ դրանց մի մասը ձեռք է բերվել խախտումներով: Հաղորդում է Tert.am-ը:
«Արդեն իսկ դիմել եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, որ 40 անուն անշարժ գույքը վերադարձվի համայնքին»,- ասաց նա։
Սասուն Խաչատրյանը հայտնեց նաև, որ այս գործով 4 հոգու հաշվիների վրա արգելանք է դրվել, գրություններ են ուղարկվել 15 երկիր, իսկ ֆինանսական խախտումները կազմում են 15 մլրդ դրամ։

