Վրաստանում նախագահական ընտրություններ են. կընտրվի երկրի 5-րդ նախագահը
Հարևան Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է: Մեկ ամիս առաջ կայացած առաջին փուլում 25 թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ ավելի քան 50 տոկոս ձայն ստանալ, ինչպես պահանջում Սահմանադրությունը:
Այս փուլում Վրաստանի քաղաքացիները կընտրեն երկու թեկնածուի, ովքեր առաջին փուլում գրեթե նույն արդյունքներն էին ունեցել: Երկրորդ փուլում կհաղթի այն թեկնածուն, ով կստանա քվեների պարզ մեծամասնությունը:
Հաղթանակի համար պայքարում են «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումը՝ Գրիգոլ Վաշաձեի գլխավորությամբ և «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը՝ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորությամբ:
Առաջին փուլում Զուրաբիշվիլին ստացել էր 38,64 տոկոս ձայն, իսկ Վաշաձեն՝ 37,74 տոկոս:
Ներկայիս նախագահական ընտրությունները պատմական են անվանում: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը երկրի անկախության վերականգնումից հետո՝ 25 տարի անց, առաջին անգամ է անցկացվում:
Zham.am