Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Նիկոլը ճիշտ է, «Սասնա Ծռերը»՝ սխալ, բայց... Տեսանյութ

Երեկ, իրենց նախընտրական արշավի առաջին օրը, «Սասնա Ծռերը» հանդես եկան հայտարարությամբ, որի համաձայն, գալիք կազմավորվելիք խորհրդարանը պետք է ժամանակավոր բնույթ ունենա, և 1,5-2 տարի անց մի շարք խնդիրներ լուծելուց հետո, այն պետք է լուծարվի, և նշանակվեն նոր արտահերթ ընտրություններ:

«Ծռերի» այս մեսիջը հունից հանեց Փաշինյանին, և նա կտրուկ արձագանքեց, նշելով, որ իր իշխանությունը Սերժ Սարգսյանի ժամանակվա պես թույլ չի լինելու, որ իր հետ խոսեն կոշտ լեզվով:

Միանգամից նշենք, որ այստեղ Փաշինյանը ճիշտ է: Եթե ամեն մի ուժ որոշի, որ անհրաժեշտ է անցկացնել արտահերթ ընտրություններ, ապա երկրում կառաջանա քաոսային իրավիճակ, և դա ոչ մի լավ բան չի խոստանա երկրին: Մանավանդ, որ գալիք ընտրությունները լեգիտիմ են լինելու, քանզի զերծ են լինելու ընտրակաշառքի և ընտրակեղծիքների կիրառումներից:

Մյուս կողմից, «Ծռերը» հիմնավորում են, թե ինչու են հանդես գալիս նման առաջարկով:
Երեկ Արարատ TV-ում, «Ծռեր»-ի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը հանրամատչելի ձևով բացատրեց, թե ինչ ծրագրեր ունեն «Ծռերը» այս 1,5-2 տարիների ընթացքում, և ինչու անհրաժեշտություն կառաջանա երկու տարի անց անցկացնել նոր արտահերթ ընտրություններ:

Ըստ Ավետիսյանի այս երկու տարվա անցումային փուլում պիտի լուծվի մի քանի հիմնական խնդիր:

Առաջին
Պետք է վերամիավորել Արցախը Հայաստանին՝ այն դարձնելով երկրի մարզերից մեկը:

Երկրորդ
Պետք է «անցումային արդարադատության» միջոցով հիմնել «Ազգային նյուրնբերգյան» դատարան, և այս ատյանում դատել «հանցավոր» ռեժիմի բոլոր ներկայացուցիչներին:

Երրորդ
Պետք է հանցավոր հայտարարել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և մյուս՝ «ռեժիմին» սպասարկող ուժերին: Այդ ուժերի ներկայացուցիչներին պատժել և թույլ չտալ, որ նրանք կամ նրանց ներկայացուցիչները նույնիսկ քողարկված ձևով մասնակցեն ապագա ընտրություններին:

Չորրորդ
Երկու տարվա ընթացքում վերականգնել ռազմական բալանսը Ադրբեջանի հետ, և դուրս բերել Հայաստանը ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից:

Հինգերորդ
Հանրաքվեի միջոցով ընդունել նոր Սահմանադրություն:

Այս հինգ հիմնական կետերը կատարելուց հետո միայն որոշում կայացնել նոր արտահերթ ընտրությունների անցկացման մասին:

Պետք է նշել, որ այս կետերից նույնիսկ մեկի կատարումից հետո անհրաժեշտ կլինի անցկացնել նոր արտահերթ ընտրություններ:

Արտաքուստ այս կետերը շատ գեղեցիկ տեսք ունեն, հնչուն են և տպավորիչ: Սակայն այս կետերից ցանկացածի տակ թաքնված է Հայաստանը կործանող վտանգավոր ական:

Իսկ թե ինչո՞ւ, մենք մեր հետագա վերլուծություններում մեկ առ մեկ կներկայացնենք, քանզի երկրին սպառանացող վտանգավոր գաղափարները եթե պատասխան վերլուծության չեն արժանանում, ապա նրանք դառնում են հրապուրիչ և չափազանց վտանգավոր:

Այդ իմստով Նիկոլը վերջնարդյունքում «Ծռերի» հետ իր վեճում ճիշտ է, բայց նա դա պետք է կարողանա ապացուցել՝ իր պրակտիկ և ճիշտ քայլերով:
Հակառակ դեպքում, նա այս 1.5-2 տարվա ընթացքում կկորցնի իր վարկանիշը, և կհայտնվի ծանր վիճակում:

Սա է այն մարտահրավերը, որը կանգնած է Նիկոլի առաջ: Բայց այդ մարտահրավերը միայն Նիկոլինը չէ: Դա նաև մեր մարտահրավերն է, իսկ եթե դրա գիտակցության պակասը ակներև լինի, ապա ներկայիս Հայաստանը կունենա այն ճակատագիրը, որն ունեցավ 1920 թվականին: Եվ դրա համար արդեն ոչ բոլշևիկներին պետք է մեղադրել, ոչ էլ՝ թուրքերին, քանզի եթե Ազգը չի ունենում համարժեք լուրջ պատասխանատու վերնախավ, ապա այն իրավունք չի ունենա Ազգ կոչվելու և դառնում է բնակչություն՝ կորցնելով իր պետական ատրիբուտներն ու կենսագործունեության բնական տարածքը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>