Դատարանը բավարարեց Սամվել Բաբայանի փաստաբանի միջնորդությունը
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։
Նախորդ դատական այսօրվա նիստում Սամվել Բաբայանի պաշտպան Արամ Ղլեչյանը գաղտնալսման բացահայտման հետ կապված միջնորդություն էր ներկայացրել՝ գաղտնալսումն ամբողջությամբ պաշտպանական կողմին տրամադրվելու համար:
Գաղտնալսումը նախկինում չէր տրամադրվել պաշտպանական կողմին, Վճռաբեկ դատարանը կայացրած վճռով պարտավորեցրել էր տրամադրել գաղտնալսումը:
Այսօրվա նիստում դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, հայտնեց, որ բավարարել է Սամվել Բաբայանի փաստաբան Արամ Ղլեչյանի՝ գաղտնալսման բացահայտման հետ կապված միջնորդությունը:
Դատական նիստը հետաձգվել է։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը հունիսի 15-ին բեկանել էր Սամվել Բաբայանի և ընկերների վերաբերյալ վճիռն ու գործն ուղարկել առաջին ատյան` նոր քննության:
Ըստ մեղադրանքի` Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք` գումար ձեռք բերելուն: Սամվել Բաբայանը դատարապարտվել էր 6 տարվա ազատազրկման: