Հայ և վրացի երգիչների՝ մայրենի լեզվով կատարումը Голос նախագծում հուզել է ժյուրիին. Տեսանյութ
ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող Голос երաժշտական հեռուստաշոուի յոթերորդ եթերաշրջանի շրջանակներում կայացել է մենամարտի փուլը, որում համատեղ ելույթով հանդես են եկել հայ և վրացի մասնակիցները:
Նարեկ Գրիգորյանը և Լևան Կբիլաշվիլին կատարել են վրացական «Մախինջի վար» երգը և հատված «Սիրեցի, յարս տարան» ստեղծագործությունից: