Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր գործչի եղբայրը
Ադրբեջանական «Թուրան» գործակալությանը հաղորդման համաձայն, նախօրեին Շեքիի ոստիկանությունը առանց պատճառաբանության ձերբակալել և տասնօրյա կալանքի է դատապարտել ընդդիմադիր գործիչ Ռուուֆ Աբդուռախմանլիի եղբորը՝ Ռամին Աբդուռախմանլիին:
Նշվում է, որ ընդդիմադիր գործչի եղբայրը քաղաքականությամբ չի զբաղվում:
Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդներից Ռուուֆ Աբդուռախմանլին, ով այս տարի ձերբակալվել և մեկ ամսով կալանավորվել էր, հայտարարել է, որ իր եղբոր ձերբակալությունն իրեն ճնշելու փորձ է:
Հիշեցնենք, որ «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի և ընդդիմության 10 ակտիվիստներ մեկ շաբաթ առաջ Բաքվում բերման էին ենթարկվել։ Նրանցից մի քանիսը դատապարտվել են 20-օրյա կալանքի, իսկ Քերիմլին, մեղավոր ճանաչվելով վարչական իրավախախտման` հավաքների կազմակերպման կարգը խախտելու մեջ, տուգանվել է 2 հազար 500 մանաթով։