Էջմիածնի Մայր Տաճարը ժամանակավորապես փակ կլինի
Դիտել նաև
Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը
Պիտի միաբանվենք, հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը. Մայր Աթոռ
Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
«Դավաճանը թող այլ տեղերում դավաճաններ չփնտրի»․ ուղիղ միացում՝ «Մայր Հայաստան»-ի գրասենյակից
«Այսպե՞ս են հարգում որդեկորույս մայրերին». զոհվածի ծնողին չթողեցին մոտենա Փաշինյանին
Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման եւ ամրակայման շինարարական աշխատանքների պատճառով տաճարը ժամանակավորապես փակ կլինի այցելությունների եւ արարողությունների համար:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը շաբաթվա ընթացքում ժամերգություններին կմասնակցի Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում եւ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, իսկ կիրակի օրերին միաբանությունը` գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Պատարագի արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում:
Այս ընթացքում աղոթասացությունը Մայր Տաճարում չի դադարելու, կմատուցվեն կիրակնօրյա պատարագներ մի քանի միաբանների մասնակցությամբ, հաղորդում են Մայր Աթոռից:

