Թիվ 7 միկրոավտոբուսն ու թիվ 17 ավտոբուսը երթուղի դուրս չեն գալիս, շահագործող ընկերությունները ֆինանսական խնդիրներ ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում. «Արդեն մեկ շաբաթ է, ինչ թիվ 7 միկրոավտոբուսն ու թիվ 17 ավտոբուսը երթուղի դուրս չեն գալիս: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում բնակիչներից դժգոհություն ստանալ: Մեզ հայտնի դարձավ, որ երթուղիների չաշխատելու պատճառը շահագործող ընկերությունների ֆինանսական խնդիրներն են:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ, ով ասաց, որ այս պահին քննարկումներ են տեղի ունենում՝ նշված երթուղիները փոխարինելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ 7 համարի միկրոավտոբուսը և 17 համարի ավտոբուսը սպասարկող ընկերությունը սնանկ է ճանաչվել: «Հավանաբար համար 4 ավտոբուսային երթուղին կշրջանցի այդ հատվածը, բայց ստույգ չեմ կարող ասել: Այս պահին քննարկումներ են ընթանում»,- տեղեկացրեց Նավասարդյանը: Տեղեկացնենք, որ Հայաստանում արդեն սովորական է դարձել երթուղիների սնանկանալը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

