Նրա նկատմամբ վենդետա տեղի չի՞ ունենա. Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի մասին
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, մայրաքաղաքի Արամի փողոցում շրջայցի ժամանակ լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն պատասխանեց այն հարցին՝ արդյո՞ք Մանվել Գրիգորյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ինչպես պնդում են նրա փաստաբանները:
«Բոլորը համոզվա՞ծ են, որ եթե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի, նրա նկատմամբ վենդետա տեղի չի ունենա: Էդ հարցերով դիմեք դատական ու քննչական մարմիններին: Ինչ վերաբերում է առողջությանը, դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, թող դատարանը որոշի: Էս պահի դրությամբ իմ ձեռքի տակ չկա փաստ, որը վկայում է, որ առողջական վիճակն անհամատեղելի է կյանքի հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն ահազանգում են, որ նրա կյանքը վտանգված է, 16-ից ավելի հիվանդություն ունի, բայց կալանքը երկարաձգվել է: