Դեռ չի ծնվել մեկը, որ ինձ թողնի կամ չթողնի. Սամվել Բաբայան
Այսօր տեղի ունեցավ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը:
Նիստից հետո լրագրողները Բաբայանից հետարքրքվեցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին որ ուժին է նա սատարելու. «Որևիցե ուժի ես չեմ սատարելու, բայց հետևում եմ այդ զարգացումներին, ընթացքում կերևա: Ընդհանրապես, կա հեղափոխություն, ընթացքը գնում է, բայց քաղաքական գործընթացներում մեզ պետք չէ մտնել: Քաղաքական բոլոր ուժերին ես նորմալ եմ վերաբերվում»,- ասաց Սամվել Բաբայանը:
Անդրադառնալով այն հարցին, թե ժամանակին ասել էիք՝ Արցախ կգնաք, եթե իշխանությունները թողնեն, Սամվել Բաբայանը նկատեց. «Դուք իմ խոսքը խեղաթյուրում եք՝ ասելով, որ «իշխանությունները եթե թողնեն»: Ոչ մեկը չի ծնվել դեռ, որ ինձ՝ Սամվել Բաբայանին, թողնի կամ չթողնի: Ես այս երկրում մենակ երեք անգամ դատվեցի այդ ազատության համար: Այդպիսի բան չի եղել: Ես բացատրել եմ, որ Արցախի ցանկացած նոր իշխանություն պետք է համագործակցի Երևանի հետ, սակայն մինչ օրս նա դեռ կարծիք չի հայտնել. երբ կասի, կարտահայտվի՝ կխոսենք»:
Zham.am