ՀՀԿ-ն բարդ ընտրության առջև է կանգնել. «Ռեբրենդինգի ժամանակ չենք ունեցել»
«Իրատես» թերթը գրում է. «Համապետական ու վարկանիշային ցուցակներ կազմելիս Հանրապետական կուսակցությունը դժվարին և բարդ ընտրության առջև է կանգնել: Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու հրավեր ստացած քաղաքական գործիչներից ոմանք մերժել են ՀՀԿ-ին՝ փաստացիորեն անհարմար իրավիճակում դնելով կուսակցությանը:
«Այդ գործիչները հիմնականում չվարկաբեկված, հանրության կողմից հարգված, սիրված դեմքերն են եղել, որ ասել են, թե ո՛չ համապետական ցուցակի վերևի հորիզականներում են ուզում լինել, ո՛չ էլ վարկանիշային կարգով են ցանկացել առաջադրվել: Հանրապետականն էլ ընտրություն է կատարել եղած թեկնածուների միջև,-«Իրատեսին» ասաց ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրը։
«Հանրապետականը ժամանակ չի ունեցել ներսում իրական ռեբրենդինգ իրականացնելու համար: Մտածում էին՝ ապրիլ-մայիսին են լինելու ընտրությունները, կհասցնեն նոր կադրեր պատրաստել, բայց քանի որ դեպքերն այլ կերպ զարգացան, հետևաբար չկարողացան նորմալ ռեբրենդինգ իրականացնել և ունեցան այն, ինչ ունեցան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: