ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակման վերաբերյալ առաջարկը
Դիտել նաև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման վերաբերյալ առաջարկը, որը հայտնվել էր լրատվամիջոցներում:
«Մենք ողջունում ենք ցանկացած պայմանավորվածություն կողմերի միջև, որոնք ուղղված են գլխավոր խնդրի լուծմանը՝ խաղաղ կարգավորմանը, բայց պայմանավորվածությունները ենթադրում են կողմերի համաձայնությունը և աշխատանք դրան հասնելու համար: Նախաձեռնությունը հրաշալի է, սակայն պետք է աշխատել դրա վրա, որպեսզի այն վերածվի պայմանավորվածության», - ասաց Զախարովան:
Զախարովան նաև նշեց, որ Մոսկվան ողջունում է դեկտեմբերին Միլանում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման գաղափարը:
Zham.am

