Փաշինյանը հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զարգացնելը վատ է ստացվում և որոշեց զբաղվել իր հարազատ գործով`քայլերթով. Շարմազանով
Նիկոլ Փաշինյանը հավանաբար հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զարգացնելն ու երկիր կառավարելը վատ է ստացվում, և որոշեց զբաղվել իր հարազատ գործով՝ քայլերթեր կազմակերպելով։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Այս ամիսների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլել եւ միտինգներ կազմակերպել, քան տնտեսությունը զարգացնելը: Ում մոտ ինչ լավ ստացվում է, նա պետք է դրանով զբաղվի։ Հավանաբար, Նիկոլ Փաշինյանը էլ հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զարգացնելը, երկիր կառավարելը վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում, և որոշեց զբաղվել իր հարազատ գործով՝ քայլերթեր կազմակերպելով: Հուսով եմ՝ մի օր ինքն ամբողջությամբ կզբաղվի քայլերթեր կազմակերպելով, իսկ կառավարության գործը կտա ավելի պրոֆեսիոնալ գործիչների»,– ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Zham.am