«Շուտով Վիգեն Սարգսյանը կասի, որ Հայաստանում կոռուպցիան էլ ենք մենք արել». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վիգեն Սարգսյանն ասում է, որ իր գրածների տակ մենք («Իրազեկ քազղաքացիների միավորումը») ենք ֆեյքերով լայքեր պատվիրում, որ իր վրա գցենք դա: Շուտով Վիգեն Սարգսյանը կասի, որ Հայաստանում կոռուպցիան էլ ենք մենք արել, որ խեղճ ՀՀԿ-ի վրա գցենք կոռուպցիայի մեղքը»:

