«Ես էդ դեպքը չեմ կարա հիշեմ, որովհետև մասնակից չեմ եղել». Հայկ Սարգսյանը՝ սպանության փորձի մեղադրանքի մասին (տեսանյութ)
Թե ինչու է իրեն մեղադրանք առաջադրել ենթադրյալ հանցագործությունից 10 տարի անց՝ հեղափոխությունից հետո, Սերժ Սարգսյանի եղբորորդին ասաց. «Չգիտեմ չեմ էլ ուզում մտածել»։ Կարո՞ղ է արդյոք Հայկն ապացուցել իր անմեղությունը դատարանում, ինչ մարտավարությամբ են հանդես գալու, Հայկն առաջարկեց ճշտել իր պաշտպանից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին դատարանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակեց սպանության փորձի մեջ մեղադրվող Հայկ Սարգսյանին։ 33-ամյա Հայկ Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 11-ին, նա մեղադրվում է սպանության փորձի մեջ․ հանցագործությունը տեղի է ունեցել 11 տարի առաջ:
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: