Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում ՀՀ քաղաքացու դի է հայտնաբերվել (լուսանկար)
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքում 25–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։ Նրա ինքնությունը պարզվել է գրպանում հայտնաբերված փաստաթղթերով։ Հաղորդում է РИА Новости-ն:
«Ստացված տվյալների համաձայն՝ Շերեմետևո օդանավակայանի թռիչքուղու վրա տեղի ունեցած արտակարգ դեպքի հետևանքով մահացել է ՀՀ քաղաքացին»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Հաղորդվում է նաև, որ օդաչուները կապ են հաստատել դիսպետչերների հետ և տեղեկացրել, որ օդանավը բախվել է անհայտ իրի հետ: Նախնական տարբերակ է եղել թռչունների հետ բախումը: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ ինքնաթիռը հարվածել է ոչ թե կենդանու, այլ մարդու՝ ՀՀ քաղաքացի Ա. Եփրեմյանին:
Պարզվել է նաև, որ նա արտաքսվել էր Մադրիդից և պետք է տեղափոխվեր Մոսկվա, այնուհետ՝ Հայաստան:


