Մահացել է հայտնի կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր Արթուր Ապրեսովը
Մոսկվայում սրտի կաթվածից մահացել է հայտնի կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր Արթուր Ապրեսովը։
Նա 46 տարեկան էր։ Մոսկվայում հեռուստալրագրող Ռոման Բաբայանի հետ աշխատում էր 2008թ–ի մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող ֆիլմի նկարահանման աշխատանքներին։
Արթուր Ապրեսովը ծնվել է Բաքվում: 1988 թ –ին, ջարդերի ժամանակ, ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 90 - ականների սկզբից աշխատել է Ա1+ հեռուստաընկերությունում և 1992 թ–ին մեկնել է Ղարաբաղ վավերագրելով Արցախի պատերազմը։
Կինոդիտողին նա առավել հայտնի էր «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Երեք ընկերները» և այլ ֆիլմերում իր փայլուն օպերատորական աշխատանքով։ Արթուր Ապրեսովը նաև մի շարք հեռուստատեսային նախագծերի պրոդյուսեր էր։
Zham.am -ի անձնակազմը ցավակցում է Արթուրի հարազատներին, մտերիմներին:

