Եռագույն փողկապն ու կախարդական փայտիկը տնտեսությունը չեն զարգացնում. Շարմազանովը՝ Փաշինյանին
Դիտել նաև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ»
Փաշինյանի քարոզարշավի «հյուրասիրություններն» իրականում ՔՊ-ն է կազմակերպում
Փաշինյանը ունի պլան Բ. «Քրգործերի մատերիալները տրցակով իրենց են սպասում»
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իր կառավարությունը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները: Ամիսներ առաջ էլ հայտարարում էր, թե կախարդական փայտիկ ունի եւ գալու է լուծելու բոլոր խնդիրները: Եռագույն փողկապ կապելը տպավորիչ է, իհարկե: Բայց եռագույն փողկապը, ինչպես եւ կախարդական փայտիկը տնտեսությունը չի զարգացնում, աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է, գործազրկությունն աճում է, արտաքին գործընկերների հետ «որքան դուխով այդքան արագ» փչացնում ենք հարաբերությունները ... Այս մասին այսօր երեկոյան կխոսեմ: Մինչ այդ առաջարկում եմ մասնակի ծանոթանալ այն « թռիչքաձեւ զարգացմանը», որ գրանցել է Փաշինյանի իշխանությունը անցած 7 ամիսներին:
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

