«Արագաչափերի քանակը կրճատել պետք չի»
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արագաչափերի քանակը կրճատել պետք չի: Պետք ա մշակել շատ հստակ ռազմավարություն, թե դրանք ոնց պետք ա տեղակայվեն, որ առավելագույնս նպաստեն երթևեկության անվտանգությանը: Դրանց նախորդ տեղակայման իմաստը եղել է ոչ թե երթևեկության անվտանգությանը նպաստելը, այլ վարորդին դարանակալելը: Օրինակ կան շատ տեղեր, որտեղ արագաչափի կարիք չկա, բայց դրանք սնկի պես են, ու կան տեղեր, որտեղ էդ կարիքը կա, իսկ դրանք չկան»: